Սահմանին փոխհրաձգություն է եղել. Թշնամու կրակից զինծառայող է զոհվել, մեկն էլ վիրավորվել է
18/04/2012 17:48
Նմանատիպ
Հայկական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ այսօր հայ-ադրբեջանական հենակետերի միջև մի քանի ժամ տևողությամբ հրաձգություն է տեղի ունեցել:
Ըստ նախնական տվյալների՝ Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր գյուղերի մոտակայքում տեղակայված «Մեհրաբներ» զորամասի «Խուբան» հենակետում թշնամու կողմից կրակոցներ են արձանագրվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ ժամկետային զինծառայող, վիրավորվել նույնպես մեկը:
Պաշտպանության նախարարությունից խոստացել են մանրամասները ճշտել և առաջիկայում հավաստի տեղեկատվություն տրամադրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում