14.1 C
Yerevan

Ինչու՞ են հարձակվել Facebook-յան «Քաղաքացիական հասարակություն» խմբի վրա

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի հյուսիսը

Թուրքիայի Զինված ուժերը երեկ հրանոթներից ու ականանետերից գնդակոծել են...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Facebook սոցիալական ցանցում այսօր հարձակման է ենթարկվել ավելի քան 1,5 տարվա ակտիվ գործունեություն ծավալած  «Քաղաքացիական հասարակություն» խումբը: Այժմ ջնջված են «Քաղաքացիական հասարակության» բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները:
«Անկեղծ ասած, լավ ծանոթ չեմ այս խմբի գործունեությանը, բայց կարող եմ նշել մի քանի պատճառ խումբը կոտրելու համար: Նախ, սա կարող է լինել զուտ անձնանակ խնդիրների պատճառով, ասենք, ինչ-որ մեկը խնդիր ունի խմբի ադմինի հետ: Երկրորդ, միգուցե խմբի գործունեությունը կասեցվել է ինչ-որ կառույցի կողմից: Եւ վերջապես, չնայած չէի ցանկանա այդպես կանխատեսել, բայց հնարավոր է, որ խմբի գործունեւությունը կասեցվել է քաղաքական նկատառումներով, հենց նախընտրական փուլում», – տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը Times.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց հարձակումը «Քաղաքացիական հասարակություն» խմբի վրա:
«Ճիշտն ասած, վերջերս այդ խմբում շատ լուրջ վեճեր էին ընթանում խմբի ադմինների եւ խմբի անդամների միջեւ: Վերջիններս մեղադրում էին ադմիններին, որ նրանք կողմնապահություն են անում քաղաքական մի ուժի հետ կապված: Հիմա չասեմ, թե որ ուժի, բայց շատ հավանական է, որ խումբը կոտրվել է հենց այդ պատճառով: Քանի որ խմբի տեսքը հիմա ինքս չեմ տեսել, պատճառը հաստատ չեմ կարող ասել, բայց այդ խմբի մասին վերջերս անընդհատ սկանդալային խոսակցություններ կային», Times.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա չբացառեց, որ միգուցե խմբի դեմ բողոքել են հենց խմբի անդամները:
Ինչպես նշեց փորձագետը, նախընտրական շրջանում առայժմ ընթանում է հիմնականում քարոզչական պատերազմ, եւ կողմերի` միմյանց հասցրած տեխնիկական վնասները դեռեւս շատ չեն: «Սակայն առաջիկայում կարելի է եւ կիբեռ-պատերազմի սպասել, քանի որ կրքերը թեժանում են, եւ հնարավոր է նաեւ կայքերի, խմբերի տեխնիկական ոչնչացում», – կարծում է փորձագետը:
spot_imgspot_img