Գարեգին Նուշիկյանը հանդիպել է միջազգային դիտորդների հետ
Նմանատիպ
Այսօր թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ∕ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող երկարաժամկետ դիտորդների հետ:
Ինչպես տեղեկացնում է Նուշիկյանի մամլոգրասենյակը, հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր թեկնածուի նախընտրական ծրագրի, քարոզարշավի, ընտրողների հետ հանդիպումների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: Դիտորդների հարցին, թե պատգամավորի թեկնածուն ինչ վերաբերմունք ունի ընթացող նախընտրական քարոզչության իրականացման պայմանների վերաբերյալ, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց, որ վերաբերմունքը դրական է, քանի որ ամեն ինչ կատարվում է ըստ օրենքով սահմանված կարգի՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր թեկնածուների համար:
Նշենք, որ, հանդիսանալով երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող դիտորդներ՝ նրանք հանդիպումներ անցկացում են բոլոր համամասնական և մեծամասնական թեկնածուների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում