ԵՄ զեկույց. Գնահատվում է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու ձգտումը և Ադրբեջանի հետ համագործակցելու եռանդը
Նմանատիպ
ԵՄ-ն զեկույց է հրապարակել ԼՂ հիմնախնդրի, Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների մասին: Նշվում է, որ դրանց նպատակն է տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնել՝ զարգացնելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը և ԵՄ աջակցությունը խորհրդանշական դարձնելով մարդու իրավունքների պաշտպամության և ժողովրդավարական բարեխումների հարցում: Այդ առումով, երկու պետություններն էլ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Այս մասին գրում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:
Զեկույցում գնահատվում է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու ձգտումը և Ադրբեջանի հետ համագործակցելու եռանդը, սակայն միաևնույն ժամանակ զգուշացումներ կան մարդու իրավունքների ոտնահարումների, Բաքվում Եվրատեսիլ-2012-ի անցկացման և մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված:
ԵԽ անդամները կողմերին կոչ են անում ավելին անել ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծման համար: Զեկույցում դատապարտվում է տարածաշրջանի ռազմականացումը և ռազմական մեծ լարվածությունը՝ կոչ անելով ԵՄ անդամ պետություններին դադարեցնել զենք և զինամթերք մատակարարել երկու կողմերին էլ:ԵԽ նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մեղմացնել իրենց հայտարարությունների լեզուն՝ կառուցողական երկխոսություն ունենալու համար:
Անդրադառնալով մասնավորապես Ադրբեջանի խնդիրներին՝ զեկույցում ասվում է, որ այդ հանրապետության իշխանությունները պետք է կարողանան ապացուցել, որ երգի միջազգային մրցույթի շրջանակներում շինարարություն իրականացնելիս Բաքվում մարդկանց տեղահանումը իրավական սահմաններում է եղել: Եվրոպացի փորձագետները նաև չափազանց մտահոգված են Ադրբեջանում մարդու իրավունքների կրիտիկական վիճակի առնչությամբ, որից միջազգային հանրության ուշադրությունը փորձում են շեղել Եվրատեսիլի անցկացման շրջանակներում:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ԵԽ անդամները գնահատում են մեր երկրի՝ զգալի բարեփոխումներ իրականացնելու ջանքերը՝ վերցնելով ԵՄ փորցը օրենսդրական, իրավունքների ազատության, անվտանգության և մասնավորապես արտագաղթի դեմ պայքարի հարցում, սակայն դեռևս ապացուցելու անհրաժեշտություն կա, որ մայիսյան ընտրություններն ազատ և արդար են անցնելու:
«Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները փորձություն կլինեն Հայաստանի համար, որ կհաստատի ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները: Եթե ընտրություններն անցնեն ազատ և արդար, և ես դրան հավատում եմ, ապա դա ցույց կտա Հայաստանի պատրաստակամությունը և լրջությունը», ասել է զեկուցող Տոմաս Պորեբան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում