Անչելոտի. Գալիանիի հեռացումը մեծ կորուստ է

Անչելոտի. Գալիանիի հեռացումը մեծ կորուստ է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտի, ով մարզել է նաև իտալական «Միլանը», կարծում է, որ Գալիանիի հրաժարականը մեծ կորոստ է ակումբի համար:

«Ես չեմ կարծում, որ դա դրական փոփոխություն է: Գալիանին մեծ փորձ ունեցող անձնավորություն է, ով գիտի, թե ինչպես կարելի է ղեկավարել այնպիսի ակումբը, ինչպիսին «Միլանն» է: Նա դա ապացուցել է տարիներ շարունակ», – ասել է Անչելոտին:

Իտալացի մասնագետը կարծում է, որ «Միլանի» համար դժվար կլինի առանց Գալիանիի: «Նրա հրաժարականը մեծ կորուստ կլինի ռոսոներիների համար», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում