«Բորուսսիա»-«Նապոլի». «Բարսելոնայի» սկաուտները հետևել են Ռեյնային և Ռոյսին
30/11/2013 12:52

Նմանատիպ
«Բարսելոնայի» սկաուտները հետևել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի երկու հանդիպումների։
Դորտմունդում կայացած հանդիպման ժամանակ կատալոնական ակումբի ներկայացուցիչներին հետաքրքրում էր «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնայի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի խաղը։
«Կապտա-նռնագույնների» սկաուտները ներկա են եղել նաև Պորտուգալիայում անցկացված «Պորտու»-«Աուստրիա» խաղին, սակայն հայտնի չէ՝ կոնկրետ ո՞ր ֆուտբոլիստներն են եղել նրանց ուշադրության կենտրոնում։
Հաղորդվում է նաև, որ կատալոնական սկաուտներն ակտիվ գործում են Հարավային Ամերիկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում