Կրիշտիանու Ռոնալդու. Ես հեռախոս չունեմ

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատարը, կարծես, հոգնել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի արդեն հանրահայտ դարձած խոսքը մեկնաբանելուց:
Այսօր պորտուգալացին իսպանական «Marca» պարբերականի կողմից արժանացել է նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Մրցանակաբաշխությունից հետո Ռոնալդուն պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: «Marca» պարբերականի մեջբերած հարցազրույցից մեկ հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Որոշ ժամանակ առաջ ՖԻՖԱ-ի նախագահն ամբողջ աշխարհի առջև ծիծաղելի տպավորություն թողեց’ փորձելով ծաղրել Ձեզ: Ի վերջո նա Ձեզ զանգահարե՞լ է: Եթե այո, ապա ի՞նչ է ասել:
-Ես հեռախոս չունեմ: Իմ քարտուղարն ունի մեկ հեռախոս, բայց ոչ ես: Ես հեռախոս չեմ օգտագործում:
-Եվ ոչ ոք երբեք կապ չի՞ հաստատել Բլատերի հետ:
-Ոչ: Նման բաներն ինձ համար չեն:
-Պատրաստվում ենք մեկնել Ցյուրիխ’ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը:
-Ինձ համար կարևոր է այն, որ վայելում եմ «Marca»-ի մրցանակը: Շնորհակալ եմ Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով եկել է այստեղ ինձ մրցանակ տալու համար: Այդ փաստն ինձ շատ է երջանկացնում: Դա այն է, ինչն ինձ համար այս պահին նշանակություն ունի:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Զեպ Բլատերը, համեմատելով Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին, նախապատվությունը տվել էր արգենտինացուն և նշել էր, որ Ռոնալդուն դաշտում իրեն հրամանատարի պես է պահում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում