Տոնական միջոցառումների առթիվ՝ կիրակի օրը մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
Նմանատիպ
Երևանի Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
ժամը 15.00 – 19.00
Հանրապետության հրապարակում
ժամը 17.30 – 19.30
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում
ժամը 17.00 – 21.00
Շահումյան հրապարակում
ժամը 17.00 – 22.00
• Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում
• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
• Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
• Հյուսիսային պողոտայում
ժամը 22.00 – 24.00
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածում
«Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։ Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում