Զիդան. Այն, ինչ անում է Ռոնալդուն խաղադաշտում, ֆանտաստիկ է

Զիդան. Այն, ինչ անում է Ռոնալդուն խաղադաշտում, ֆանտաստիկ է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը խոսել է 2014 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունից ունեցած սպասելիքներից և անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղին:

«Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան մրցի ուժեղագույնների հետ: Չեմ վախենում, որ մեր ընտրանին կարող է մահվան խմբում հայտնվել: Ցանկանում եմ’ Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիան որքան հնարավոր է հեռու գնա:

Կրիշտիանու Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է: Այն, ինչ նա անում է խաղադաշտում, ֆանտաստիկ է: Շվեդիայի դեմ անցումային խաղերում նա ապացուցեց, որ հիանալի խաղացող է: Ռոնալդուի հետ մարզվողները պետք է նրանից օրինակ վերցնեն»,-Զիդանի խոսքերը մեջբերել են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում