11.1 C
Yerevan

Հայոց ցեղասպանության թանգարանում կբացվի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Մեծ Եղեռնի տարելիցի նախօրեին` ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ:
Ինչպես տեղեկացնում են Ցեղասպանության ինստիտուտի մամուլի ծառայությունից, ցուցադրության մեջ ներկայացված գրքերը բաշխված են տարբեր խորագրերի ներքո: Թանգարանի սրահներում ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող եզակի հրատարակություններ: Առանձին սեղաններով տրված են համիդյան ու Ադանայի կոտորածներին առնչվող ու դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները, որոնք ներկայացնում են մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների անհերքելի վկայությունները:
Ներկայացված գրականության մեծ մասը լույս է տեսել օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության տարիներին և հիմնավոր պատասխան է մեր օրերում կիրառվող թուրքական ժխտողականության բոլոր դրսևորումներին: Ցուցադրության մեջ ներառնված հազվագյուտ ու արժեքավոր գրականությունը վերջին հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Տիգրան Քալայջյանի (Կիպրոս), ինչպես նաև «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի հավաքածուն հարստացել է արժեքավոր գրականությամբ` Մատիաս Բորլունդի (Դանիա), Լաուրա Դաունի (Շվեդիա), Սուրեն Բայրամյանի (Եգիպտոս), Ռուբեն Գալչյանի և այլոց նվիրատվությունների շնորհիվ:
Ցուցադրության մեջ ներառնված գրքերի մի մասն առկա է միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարանն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային գրադարանին, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանին և ՀՅԴ Բյուրոյի գրադարանին ցուցադրության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...