Բ.Սահակյան. «Տոնական միջոցառումները պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղի, արհեստագործական ուսումնարանի եւ մշակույթի նախարարության շենքերի կառուցման եւ վերանորոգման ընթացքին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ տոնական բոլոր միջոցառումները պետք է անցնեն ամենաբարձր մակարդակով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում