Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկրորդ փուլով. Առաջատարը Ֆ.Օլլանդն է
23/04/2012 11:04
Նմանատիպ
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկրորդ փուլով:
Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին հավաքել է ձայների 27 տոկոսը և մեկ տոկոսով զիջել է իր գլխավոր մրցակից, Սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդին, ով ընտրությունների առաջին փուլում վաստակել է 28%:
Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը (19%), այնուհետև գալիս են՝ Ձախ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելենշոնը (10.89%), Եվրոպական դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆրանսուա Բայրուն՝ 9.19%, Կանաչների թեկնածու Եվա Ժոլին (2%), Աջերի կուսակցության անդամ Նիկոլա Դյուպոն-Էնյանը (1,8%), Ֆիլիպպ Պատոն (1.2%), Նատարի Արտոն (0.7%) և Ժակ Շեմինադը (0,2%):
Այդպիսով, Ն.Սարկոզին և Ֆ.Օլարդը կշարունակեն մրցապայքարի երկրորդ փուլը, որը կեզրափակվի մայիսի 6-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում