Սանչես. Հիանալի է, որ իսպանացիները հարգալից են խոսում մեր մասին

Սանչես. Հիանալի է, որ իսպանացիները հարգալից են խոսում մեր մասին

Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը խոսել է 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խմբային վիճակահանության արդյունքների մասին.

-Մենք մրցաշարի ամենաբարդ խմբերից մեկում ենք հայտնվել, բայց հույս ունեմ, որ ամեն բան մեզ համար լավ կավարտվի: Բրազիլիա ենք գնալու լավ տրամադրությամբ ու հաղթանակի ձգտումով: 

Հիանալի է, որ իսպանացիները հարգալից են խոսում մեր մասին: Նրանք աշխարհի չեմպիոններն են ու չգիտեմ, թե ով է ֆավորիտը խմբից դուրս գալու համար,-ասել է Սանչեսը: 

Հիշեցնենք, որ Չիլին Իսպանիայի, Հոլանդիայի ու Ավստրալիայի հետ է ընդգրկված է B խմբում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում