Կլոպը խոսել է «Բորուսսիայի» պարտության պատճառների մասին

Կլոպը խոսել է «Բորուսսիայի» պարտության պատճառների մասին

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է «Բայերից» բունդեսլիգայի 15-րդ տուրում կրած նվազագույն հաշվով պարտության պատճառների մասին։ Հիշեցնենք, որ «Բորուսսիան» սեփական հարկի տակ պարտվեց 0:1 հաշվով։

«Եթե ցանկանում եք հաղթել Լևերկուզենին, ապա պետք է ձեր լավագույն խաղը ցույց տաք, ինչը մենք չարեցինք։

Թիմը շատ պասիվ էր գործում, թույլ էր տալիս մրցակցին խանգարել մեր ստեղծագործ խաղը։

Մեր հարձակումը նվազեցրել էր երկար փոխանցումներով առաջ շարժվելը, թեև երկրորդ խաղակեսում տղաները վատ չգործեցին։

Մտածում եմ՝ կարող էինք շատ ավելի լավ խաղալ»,-Կլոպի խոսքերն է մեջբերում «Բորուսսիայի» պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում