Ջոկովիչ. Կփորձեմ Նադալից խլել «Ռոլան Գարրոսի» տիտղոսը
08/12/2013 13:57
Նմանատիպ
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, ով ավարտված մրցաշրջանում աշխարհում լավագույնի կոչումը զիջեց Ռաֆայել Նադալին, նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ մարտական է տրամադրված:
«Հիշում եմ, որ նախորդ մրցաշրջանում մի քանի անգամ պարտվել Նադալին. դա շատ ցավալի է: Կարևորն այն է, որ ես շարունակում եմ սովորել սխալների վրա և անում եմ համապատասխան հետևություններ:
Հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ անելու եմ Նադալից «Ռոլան Գարրոսի» տիտղոսը խլելու համար: Հավատում եմ, որ դրա համար ունեմ համապատասխան որակները»,-սերբ թենիսիստի խոսքերը մեջբերել է TennisWorld-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում