Բուֆֆոն. Հարտը պետք է «Ման. Սիթին» լքելու մասին մտածի

Բուֆֆոն. Հարտը պետք է «Ման. Սիթին» լքելու մասին մտածի

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտի շուրջ ծավալված իրադրությունից:

-Ամեն բան այստեղ շատ հեշտ է: Եթե դու ակումբի համար լավ չես խաղում, ապա անտեսվում ես հավաքականում: Եթե նստես պահեստայինների նստարանին, հավաքականում խնդիրներ կունենաս:

Բացառությունը միայն Իկեր Կասիլյասն է, քանի որ նա հանճարեղ դարպասապահ է ու հսկայական փորձ ունի: Ինչ վերաբերում է Հարտին, ապա նա պետք է «Ման. Սիթին» լքելու մասին մտածի: Կարծում եմ, եթե նա անընդհատ խաղա, ավելի լավ արդյունք ցույց կտա,-ասել է Բուֆֆոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում