Քաղցկեղը հաղթահարած թենիսիստը շարունակելու է խաղալ
08/12/2013 18:37
Նմանատիպ
Բրիտանացի թենիսիստ Ռոսս Հատչինսը ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո վերադարձել է կորտ:
Նրա մոտ մեկ տարի առաջ լիմֆատիկ հանգույցների քաղցկեղ էին հայտնաբերել: Մարզիկը հեռացել էր թենիսից ու վերադարձի հույս չուներ, սակայն հիմա միացել է երկրի հավաքականին ու պատրաստվում է նոր մրցաշրջանին:
-Իմ կյանքի ամենահիասքանչ պահն է, երբ ես կարող եմ նորից ձեռքս վերցնել թենիսի ռակետը: Միանում եմ այս հիվանդության դեմ պայքարողներին ու կարծում եմ, որ միասին կարող ենք հետ մղել այն,-ասել է բրիտանացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում