Ստեփանակերտում ոսկերչական ուսումնարան է բացվել
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ընդունել է «Էսթետ» ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այնուհետեւ երկրի ղեկավարը հյուրերի հետ մասնակցել է Ստեփանակերտ քաղաքում ոսկերչական նոր ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանն այս հաստատության բացումը համարել է «Էսթետ» ոսկերչական տան հետ հաջող համագործակցության խորհրդանիշ, որը մեծապես կնպաստի Արցախում ոսկերչության զարգացման եւ միջազգային ասպարեզ դուրս գալու գործին:
Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում