Շահինը և Բենդերը բուժզննում են անցել
08/12/2013 22:50
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստներ Սվեն Բենդերը և Նուրի Շահինը, ովքեր վնասվածք էին ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի «Բայերի» դեմ խաղում, այսօր բուժզննում են անցել. տեղեկանում ենք «Բորուսսիայի» պաշտոնական կայքից:
Նուրի Շահինի մոտ ախտորոշվել է կոճի հյուսվածքների պատռվածք, իսկ Բենդերի մոտ’ ծնկատակի ջլի լարում:
Ֆուտբոլիստների’ խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետներ չեն նշվում, սակայն Բենդերը հաստատապես չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Մարսելի» դեմ խաղին, իսկ Շահինը գուցե հասցնի ապաքինվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում