Արտետա. «Էվերթոնը» գերազանց թիմ է

Արտետա. «Էվերթոնը» գերազանց թիմ է

«Էվերթոնի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո «Արսենալի» կիսապաշտպան և ավագ Միկել Արտետան բարձր է գնահատել Ռոբերտո Մարտինեսի թիմին:

«Սա իսկապես դժվար և դինամիկ խաղ էր: Առաջին 35 րոպեների ընթացքում նրանք առավելություն ունեին, բայց դրանից հետո մենք ունեցանք 3 գոլային պահ:

Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք տեղաշարժվում խաղադաշտում: «Էվերթոնը» գերազանց թիմ է: Նրանք արդյունքի են հասնում, քանի որ ճիշտ գործողություններ են կատարում և ունեն շատ լավ կազմ, որոնց հետ դժվար է պայքարել գնդակի համար»,-ասել է Արտետան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում