Yerevan
18
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռոնալդու. Մեզ շատ բարդ խումբ է բաժին ընկել

Ռոնալդու. Մեզ շատ բարդ խումբ է բաժին ընկել

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանության արդյունքները, որոնց համաձայն Պորտուգալիային բաժին են հասել Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները։

«Ես չեմ հետևել վիճակահանությանը, քանի որ քնել էի։ 

Մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել։ Գերմանիան միշտ ֆավորիտ է, իսկ Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները լավ թիմեր են։

Ինչ վերաբերում է սպասումներին, ապա դրանք պարզ են՝ առաջին հերթին դուրս գալ հաջորդ փուլ, մնացածը հետո կերևա։

Մինչև աշխարհի առաջնությունը դեռ շատ ժամանակ կա։

Ես գիտեմ՝ ինչ է նշանակում Չեմպիոնների լիգայում հաղթանակը։ Կարող եմ պատկերացնել, որ երբ հաղթում ես Աշխարհի առաջնությունում, ապա շատ ավելի ուժեղ զգացողություններ ես ունենում, որոնք անհնար է մոռանալ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նման երազում եմ հավաքականի հետ ևս որևէ լուրջ մրցանակ նվաճել, բայց դրա համար մեզ պետք է ամպերում սավառնելու փոխարեն ամուր կանգնել հողին»,-նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում