Ֆաուս. «Բարսելոնան» Մեսսիին չի վաճառի և նոր պայմանագիր չի առաջարկի

Ֆաուս. «Բարսելոնան» Մեսսիին չի վաճառի և նոր պայմանագիր չի առաջարկի

«Բարսելոնայի» ֆինանսական հարցերով փոխնախագահ Խավյեր Ֆաուսը բացառել է ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին վաճառելու ցանկացած հնարավորություն, հաղորդում է իսպանական մամուլը։

-Քանի դեռ «Բարսելոնայի» նախագահը Սանդրո Ռոսելն է, Մեսսիի տրանսֆերի հնարավորությունը հավասար է զրոյի։ Եվ ես չեմ հասկանում՝ ի՞նչ կարիք կա վեց ամիսը մեկ ֆուտբոլիստին նո պայմանագիր առաջարկել՝ նոր ֆինանսական պայմաններով»,-հայտարարել է Ֆաուսը։

Հիշեցնենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Մեսսին կարող է լքել «Բարսելոնան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում