«Հայաստանը վերածվել է դժոխքի». Թուրք-ադրբեջանական մամուլն ակտիվորեն լուսաբանում է Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը
23/04/2012 17:23
Նմանատիպ
Ինչպես և սպասվում էր, Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 20-ի հանրահավաքում հնչեցրած մտքերը մեծ խանդավառությամբ հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հայաստանը վերածվել է դժոխքի» վերնագրով հոդվածները տեղադրված եմ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների կայքերում: Այնտեղ, հղում անելով ՀԱԿ առաջնորդների ելույթների վրա՝ Հայաստանի կյանքը մատուցված է որպես կատարյալ դժոխք, որտեղ բնակչության 98 տոկոսը աղքատության եզրին է:
Ադրբեջանցիներից հետ չեն մնացել նաև թուրքական ԶԼՄ-ները, հիմնական մեսիջը դարձնելով այն, որ իշխանություններն իրենց երկրի ներսում ցեղասպանություն են գործում: Տեր-Պետրոսյանի ելույթը թե ադրբեջանցիները և թե թուրքերն օգտագործել են իրենց տեղեկատվական խնդիրները լուծելու համար. չմոռանանք, որ ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակի 97-րդ տարելիցն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում