22.1 C
Yerevan

«Նուշիկյան ասոցիացիա»-ն խրախուսում է ցեղասպանագիտական հոդվածների հրապարակումը

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...
1915 թվականի ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկն է: 97 տարի առաջ տեղի ունեցավ դարի ամենամեծ ոճրագործությունը, որին զոհ դարձավ 1,5 միլիոն հայ, հազարավոր հայեր կորցրեցին իրենց պատմական հայրենիքը, սփռվեցին աշխարհով մեկ: Մինչ այսօր  հայ ժողովրդի սրտում դեռ չի սպիացել Ցեղասպանության  վերքը: Ես չեմ կարող մոռանալ տատիկիս և պապիկիս անզուսպ արցունքները, երբ նրանք պատմում էին, թե ինչպես են փրկվել, այնուհետև որբանոցում անցկացրել իրենց մանկության տարիները:
Այսօր աշխարհում գոյություն ունի  ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերականներ: Դրանք են` Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies  և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը:
Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով  «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ:
spot_imgspot_img