Ախալցխայի ուսուցիչներին արգելվել է մասնակցել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին
24/04/2012 12:16
Նմանատիպ
Ախալցխայի և հարակից բնակավայրերի ուսուցիչներին ու տնօրեններին հատուկ հրավիված ժողովի ընթացքում զգուշացվել է չմասնակցել ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված որևէ միջոցառման, հաղորդում է «Ասպարեզ»-ը:
Տեղական իշխանությունների հավաստմամբ` սա առաջին դեպքն է, երբ Ախալցխայի բնակիչների համար նման արգելք է սահմանվում:
Սակայն Հովհ.Թումանյանի անվան դպրոցի մի քանի ուսուցիչներ արդեն դիմել են քաղաքապետարան միջոցառումներին մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում