Ռոսել. Քանի դեռ նախագահ եմ, Մեսսիի համար բարդ կլինի հեռանալ

Ռոսել. Քանի դեռ նախագահ եմ, Մեսսիի համար բարդ կլինի հեռանալ

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը մեկնաբանել է իսպանական մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն’ թիմի առաջատար Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել այլ ակումբ:

«Մեսսիի հետ պայմանագիրը դեռ չենք երկարաձգել: Սակայն, քանի դեռ ես նախագահ եմ, Մեսսիի համար բարդ կլինի հեռանալ թիմից, եթե չասեմ, որ անհնար կլինի»,-Ռոսելի խոսքերը մեջբերել է AS-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր կային’ Լիոնել Մեսսին նոր պայմանագիր չի կնքի, եթե ակումբի ղեկավարությունը չկատարի նրա բոլոր պահանջները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում