Բ.Սահակյան. «Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սև բիծը և սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Times.am-ը ներկայացնում է Բ.Սահակյանի ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի:

Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլեւս ուժեղ է ու պաշտպանված եւ կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սեւ բիծը եւ սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում