«Յուվենտուսն» առնվազն 30 մլն եվրո կորուստ է ունեցել

«Յուվենտուսն» առնվազն 30 մլն եվրո կորուստ է ունեցել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնալու հետևանքով «Յուվենտուսում» ֆինանսական որոշ խնդիրներ են առաջացել:

Goal.com-ը տեղեկացնում է, որ թուրինյան ակումբն առնվազն 30 մլն եվրո կորուստ ունի: Վերջնական թիվը պարզ կլինի միայն մրցաշարի ավարտից հետո: Ուշագրավ է, որ «Գալաթասարայից» կրած պարտությունից հետո ակումբի բաժնետոմսերի գինն իջել է 7,5%-ով:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Յուվենտուսը» 65 մլն եվրո եկամուտ էր ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում