18
+25°C

Պերեսը համոզված է` լավագույնը Ռոնալդուն է, Ռոսելը` Մեսսին

Պերեսը համոզված է` լավագույնը Ռոնալդուն է, Ռոսելը` Մեսսին

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախագահներ Ֆլորենտինո Պերեսը ու Սանդրո Ռոսելն իրենց կարծիքն են արտահայտել «Ոսկե գնդակ 2013» մրցանակի վերաբերյալ:

2014 թ. հունվարի 13-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ այդ պատվավոր տիտղոսին կարժանանա կամ Ֆրանկ Ռիբերին, կամ Կրիշտիանու Ռոնալդուն, կամ էլ Լիոնել Մեսսին:

Պերեսը համոզված է, որ նախորդ մրցաշրջանում լավագույն ֆուտբոլիստը եղել է Ռոնալդուն, Ռոսելը, ինչպես սպասելի էր, այլ կարծիք ունի:

«Ես համոզված եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն է ստանալու «Ոսկե գնդակը»: Հակառակ պարագայում անարդարություն կլինի, քանի որ բոլորը գիտեն, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է»,-Պերեսի խոսքերը մեջբերում ենք Marca-ից:

Այլ կարծիք է արտահայտել կատալոնական ակումբի նախագահը.

««Ոսկե գնդակի» համար մարդիկ քվեարկում են նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստների ցուցադրած խաղի համար, իսկ այդ պարագայում լավագույնն, անխոս, Մեսսին է: Մարդիկ մտածում են, որ նա չորս անգամ ստացել է այդ մրցանակը, բայց Մեսսին շարունակում է հիանալի խաղալ: Կարծում եմ, որ կրկին պետք է նրան շնորհեն «Ոսկե գնդակը»»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում