Մարտինո. Բոլորս «Բարսելոնայում» կաշխատենք մինչև հունիս, հետո պարզ կլինի
14/12/2013 11:02
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։
Արգենտինացի մասնագետը նշել է, որ հույս ունի մնալ իր պաշտոնում նվազագույնը մինչև մրցաշրջանի ավարտը։
-Ապագայի վերաբերյալ կասեմ, որ հույս ունեմ՝ մենք այստեղ կլինենք մինչև հունիս։ Իսկ հետո արդեն կտեսնենք։ Աշխարհում ոչ մի մարզիչ, այդ թվում՝ ես, չի կարող երաշխավորել իր աշխատանքն ապագայում։ Ֆուտբոլում ընդհանրապես ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ,-հայտարարել է Մարտինոն։
Նա նաև նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը նոր ձեռքբերումներ չի կատարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում