14.1 C
Yerevan

Նախագահն Ա.Հովսեփյանին հանձնարարականներ է տվել ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգությունների առնչությամբ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
«Անշուշտ, այս բացասական երևույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, և ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,-ասել է Նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեև գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը և պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարևորությունից ելնելով և օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ:
Նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանականերում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին և աջակցել հանցագործության բացահայտմանը:
Հանրապետության նախագահի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից:

spot_imgspot_img