Ագուերոն հիացած է Պելեգրինիով

Ագուերոն հիացած է Պելեգրինիով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընդգծել է, որ իրեն շատ հաճելի է խաղալ Մանուել Պելեգրինիի ղեկավարությամբ, սակայն դա այն պատճառով չէ, որ չիլիացի մասնագետը գովում է նրան:

«Նա գովում է ինձ, բայց չի կարելի ասել, որ նա ինձ չի քննադատում: Պելեգրինին կարող է շատ խիստ լինել, նա քննադատում է մեզ, երբ դրա կարիքը կա», – Ագուերոյի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

Ֆուտբոլիստը նաև նշել է, որ Պելեգրինին հաճախ է զրուցում իր հետ: «Իհարկե մենք նախորդ մարզչի հետ նույնպես հաճախ էինք խոսում, և լավ էինք հասկանում իրար, բայց Մանուելն ավելի շատ վստահություն է ներշնչում, ուստի հիացած եմ, որ նա ասում է, որ ներկա պահին ես ետ եմ մնում միայն Մեսսիից և Ռոնալդոյից», -ասել է արգենտինացի հարձակվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում