ՊՆ. Հայկական կողմի ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում թշնամին լռել է

Ս.թ. ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:

ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է:

Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում