Անրին ցանկանում է, որ «Ոսկե գնդակը» ստանա Ռիբերին

Անրին ցանկանում է, որ «Ոսկե գնդակը» ստանա Ռիբերին

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին արժանի է «Ոսկե գնդակի»:

«Ռիբերին հիանալի ֆուտբոլիստ է: Նա յուրատեսակ խաղացող է, ում հետ ցանկանում ես խաղալ նույն թիմում: Իհարկե, «Ոսկե գնդակի» համար պայքարում ես նրան եմ հաղթանակ մաղթում»,-ասել է Անրին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի լավագույն ֆուտվբոլիստի անունը պարզ կդառնա 2014 թվականի հունվարի 13-ին, Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակի համար պայքարում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Ֆրանկ Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում