Այսօր մեկնարկում են Լեհական օրերը Հայաստանում

Այսօրվանից մինչև մայիսի վերջ մեկնարկում են Լեհական օրերը Հայաստանում:
Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում տեղի կունենան լեհական երաժշտությունը, գրականությունը և կինոն ներկայացնող մի շարք մշակութային իրադարձություններ:
«Նարեկացի» Արվեստի ինստիտուտում և «The Club» ակումբում կցուցադրվեն լեհական ժամանակակից ֆիլմեր, իսկ Երևանի մետրոյում կներկայացվեն լեհ ժամանակակից պոետների ստեղծագործությունները:
Լեհական օրերի շրջանակներում ամենամեծ իրադարձությունը կլինի «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական համույթի համերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում մայիսի 11-ին: Համույթը ելույթ կունենա նաև Եվրոպայի Օրվա շրջանակներում` մայիսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում