Ա.Մարտիրոսյան. «Մեր կուսակցության աշխատանքը երևալու է` որքան էլ չարակամները փորձեն խանգարել»»

«Դա ընդամենը հերթական սուտն է»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մեկնաբանում է տվել«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալովերեկ «REGNUM» լրատվական կայքի հրապարակմանը, որի համաձայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գաղտնի նամակագրություն ու հանդիպումներ է ունեցել թուրքական կողմի հետ մարտի վերջին Լոնդոնում: Քննարկման առանցքում, ըստ հրապարակման, եղել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: 

«Ես ոչ միայն REGNUM-ի տարածած տեղեկատվությանն եմ տեղյակ, այլև նմանատիպ բոլոր ցեխարձակումներին»,- շեշտել է բանախոսը:

Ա.Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նշված ժամանակահատվածում Րաֆֆի Հովհաննիսյանն ու նաև Խաչատուր Քոքոբելյանը, ում անունը ևս շրջանառվում է, Հայաստանը նույնիսկ չեն էլ լքել. «Որքան պրոֆեսիոնալ է տվյալ կազմակերպությունը, նույնքան պրոֆեսիոնալ էլ սուտ է տարածում»,- ասել է «Ժառանգության» պատգամավորը՝ հավելելով, որ 1991թ-ից Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունն այնքան ակնհայտ է եղել, որ ուղղակի սպասել, թե նա արձանագրությունները պետք է վավերացնի «նույնիսկ քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից դուրս է»:

Մեկնաբանելով այն լուրերը, թե ինքը բարեկամական հարաբերությունների մեջ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և որ սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին, Ա.Մարտիրոսյանն ընդգծել է. «Աղվան Հովսեփյանի կամ մեր ընտրատարածքի այլ թեկնածուների հետ ես որևէ ազգակցական, բարեկամական, քավոր-սանիկական և խնամիական կապ չունեմ: Եվ առհասարակ` որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ նման կապ չունեմ»:

Նա նաև նկատել է, որ սև PR-ի նպատակով վերջին շրջանում իր հասցեին անտրամաբանական մի շարք լուրեր են տարածվել: Այն լուրը, թե թիվ 6 ընտրատարածքում «Ժառանգության» հանձնաժողովի անդամները հանրապետական են, Ա.Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հանձնաժողովի անդամները մեծ մասամբ իր մտերիմ ազգականներն են` հայրը, մայրը, քույրը, եղբայրը, կինը, նաև հարևանները, ընկերները և այլոք:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշել է, որ գնում է հաղթանակի, այդ ընտրատարածքում պայքարում է «Ժառանգության» ձայների համար և պատրաստ է քաղաքացիների ձայնը, որ կտրվեն իրեն ու կուսակցությանը, պաշտպանել ողջ ծավալով` ոչ միայն հանձնաժողովի անդամների, այլև վստահված անձանց միջոցով:

«Անցած հինգ տարիներին ցույց ենք տվել, թե «Ժառանգությունն» ինչպիսի քաղաքական ուժ է և որքան էլ այս տարիների ընթացքում մեր հասցեին սուտ տեղեկատվություն տարածվեց, միևնույն է` ժամանակն ապացուցեց, որ այդ ամենը միտումնավոր սուտ է եղել: Եվ որոշ ժամանակ հետո էլ մեր կուսակցության աշխատանքը երևալու է` որքան էլ չարակամները փորձեն խանգարել»,- ասել է թեկնածուն:

Ա.Մարտիրոսյանի համոզմամբ՝ ի դեմս «Ժառանգության»` կուսակցությունները խոշոր մրցակից են տեսնումքանի որ էլեկտորալ ամենամեծ խումբը տեսնում են իրենց մոտ: Նա նաև նկատել է, որ իրենք այս ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքներ ունենքան նախորդ ընտրությունների ժամանակ:

«Այն արդյունքները,որոնք մենք սպասում էինքհամեստ էին, սակայն մարզային այցելություները ցույց են տալիսոր մեր նկատմամբ հավատ ու վստահություն կա»,- ասել է պատգամավորը:

 Ա.Մարտիրոսյանի խոսքերով՝ նոր խորհրադարանում իրենց առաջնային նպատակը լինելու է միջին խավի ձևավորմանը նպաստելըինչը պետք է արվի փոքր ու միջին բիզնեսի խթանման միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում