Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն ներկայացվել է Կոնգրեսում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նոր թեկնածու է նշանակել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը, ԱՄՆ նախագահը Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հետ էր կանչվել 2012թ.-ի հունվարին, քանի որ Կոնգրեսն այդպես էլ չհաստատեց նրա թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում