Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 26-ից մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Երեկ գիշերը տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում հաստատվել է քվեաթերթիկի նմուշը և որոշվել է դրանցում ընտրություններին մասնակից ուժերը բաշխել այբբենական կարգով:
Այդպիսով՝ քվեաթերթիկներում առաջին համարի տակ կլինի «Բարգավաճ Հայաստանը», այնուհետև՝ «Ժառանգությունը», «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, Հ. Յ. Դաշնակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը, «Միավորված հայերը» և «Օրինաց երկիրը»:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ քվեաթերթիկները կտեղափոխվեն ինկասացիայի մեքենաների օգնությամբ: Նա նաև ասել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները ազատորեն կարող են հետևել քվեաթերթիկների տպագրությանը գործընթացի ցանկացած փուլում:
Ըստ նույն ժամանակացույցի, քվեաթերթիկները կտպագրվեն մինչև մայիսի 3-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում