Փողոցային ծեծկռտուքը հանգեցրել է ԲՀԿ-ական երիտասարդի մահվան. Գործով կա ձերբակալված
27/04/2012 14:07
Նմանատիպ
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը:
Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Հաջորդ օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարիբեկ Հարությունյանին:Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին և պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի հատկանիշներով: Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:
Ապրիլի 26-ին, ժամը 10.30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացրել են, որ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից երիտասարդներից մեկը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և հայտնի է «Բանջարանոցի Ժորիկ» անունով:
Ժորա Կարապետյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ լինելումփաստը հաստատել են նաև ԲՀԿ նախընտրական շտաբից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում