Ռուսաստանը մտնում է Թուրքիայի «բոստան»
Նմանատիպ
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ Ղազախստանի իր գործընկերոջն առաջարկել է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն ստեղծել, որն ի թիվս այլ հարցերի, կզբաղվի նաև գազի ոլորտի կարգավորմամբ։
Ղազախստանի նախագահը համաձայնվել է քննարկել ռուսական կողմի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ հարցի շուրջ բանակցություններ կսկսի Մոսկվային հետ։ Վ. Պուտինը, իր հերթին, տեղեկացրել է, որ եռամիության գաղափարը կքննարկի նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի հետ։
Հատկանշական է, որ թե՛ Ղազախստանը և թե՛ Ուզբեկստանը թյուրքական պետություններ են և հանդիսանում են Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրներ։ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ փորձում են հզորացնել և ավելի ազդեցիկ դարձնել ԹՊԿ-ն՝ քաղաքական և անվտանգային հարցերից զատ մեծ հույսեր կապելով նաև Միջին Ասիայի հարուստ էներգառեսուրսների հետ։ Ղազախստանն ու Ուզբեկիստանը պանթուրանիստական այդ ծրագրերի մեջ անկյունաքարային նշանակություն ունեն, ինչը ստիպում է պաշտոնական Անկարային մեծ ուշադրություն դարձնել այդ երկրներին։
Եվ ահա հիմա պարզվում է, որ Ռուսաստանը Ղազախստանին և Ուզբեկստանին եռամիություն է առաջարկում։ Բնական է՝ սա չի կարող անարձագանք մնալ Թուրքիայի կողմից։ Իրադարձություններն այս խնդրի շուրջ կարող են ամենատարբեր սցենարներով զարգանալ։ Էրդողանը ներկայումս Կատարում է գտնվում, որտեղ նախօրեին նա հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ։ Թուրքիայի համար սա շատ կարևոր զարգացում է. երկու երկրները վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները։ Իսկ թե ի՞նչ արձագանք կտա Էրդողանը ռուսական նախաձեռնությանը, կարծում ենք, պարզ կլինի արդեն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
Հետևեք մեզ նաև Telegram-ում