Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են գրանցվել Հայաստանում. РБК
Նմանատիպ
Սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի իրենց բնակության վայրում գրանցվել է 2820 ռուսաստանցի։ Այս մասին РБК գործակալությանը հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից։
Սա գրեթե քառապատիկ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալներն են։ Ինչպես հայտնում է РБК-ն, այն ժամանակ ժամանակավոր գրանցում էր ստացել Ռուսաստանի 722 քաղաքացի:
Ավելացել է նաև Հայաստանում բնակության իրավունքի ստացման Ռուսաստանի քաղաքացիների թիվը։ Այս ընթացքում կացության թույլտվություն է ստացել 273 մարդ՝ նախորդ տարվա 257-ի փոխարեն։
Ռուսական գործակալությունը նշում է, որ Հայաստան տեղափոխվելու հիմնական պատճառը Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներն ու այս տարվա սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու փաստն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում