Ոչնչացվել է ադրբեջանցի 30-ից ավելի վարձկան․ Wargonzo
Նմանատիպ
Ուկրաինայում պատերազմի ընթացքում ոչնչացվել է ադրբեջանցի 30-ից ավելի վարձկան։
Որքան էլ Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին տվյալները գաղտնի են պահվում, Wargonzo նախագծի վերլուծական բաժնին հաջողվել է բացահայտել ադրբեջանցի շուրջ երեք տասնյակ վարձկանի զոհվելու փաստը:
Wargonzo-ն տվյալները բացահայտել է Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի սոցիալական ցանցերի արձագանքների, ինչպես նաև բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների միջոցով:
«Ուկրաինայի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական փոխադարձ օգնությունը մեծացել է արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ուկրաինան հրապարակավ աջակցել է Ադրբեջանին, իսկ այժմ օգնությունը գալիս է հակառակ կողմից, այդ թվում՝ զինյալ խմբավորումների տեսքով»,- թելեգրամյան իր ալիքում նշում է Wargonzo-ն։
«Նման իրավիճակի զարգացման ռիսկի մասին նախագիծը զգուշացրել էր դեռ երկու տարի առաջ՝ լուսաբանելով արցախյան պատերազմը»,-նշում է Wargonzo նախագիծը:
Հոկտեմբերին ադրբեջանցի զինյալները հայտարարել էին «Թյուրքական լեգեոնի» ստեղծման մասին՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում