Վաշինգտոնն ամեն ինչ անում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու համար

Վաշինգտոնն ամեն ինչ անում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու համար

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքնմանն, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

Պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պլաններ ունի այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց երկու երկրների ղեկավարների բրյուսելյան հերթական հանդիպումից, ամերիկացի դիվանագետը պատասխանել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ամեն ջանք գործադրում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարնեի ու ղեկավարների հանդիպումներ կազմակերպելու համար:

«Մեր նպատակը պարզ է՝ մենք կցանկանայինք տեսնել սահմանը որքան հնարավոր է շուտ սահմանազատված, մենք կցանկանայինք տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր անհատների անվտանգությունը, և մենք կարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ »,- ընդգծել է Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում