Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Սիրիայի հարցով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Մոսկվան Էրդողանի և Ասադի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջինս նշել է,  որ Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների հանդիպումը օգտակար և խորհրդանշական կլիներ, բայց նաև նշում, թուրքական կողմը կարծիքը, թե նման հանդիպում անցկացնելու պայմաններ դեռևս չկան:

Նշենք, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կըլինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կարող է կայանալ Էրդողանի և Ասադի հանդիպում: Երկու առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու համար ընթանում են կուլիսային բանակցություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում