Ֆուտբոլի ԱԱ-ում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի ԱԱ-ում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ ավարտվել են խմբային փուլի երրորդ տուրի վերջին հանդիպումները։ Լարված և շատ գրավիչ խաղերի ադյունքում G ևH խմբերից ԱԱ եզրափակիչ փուլ են դուրս եկել Բրազիլիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Հարավային Կորեայի հավաքականները։

Այսպիսով, 1/8 եզրափակիչի զույգերն այսպիսի տեսք ունեն՝

Նիդեռլանդներ – ԱՄՆ,
Արգենտինա – Ավստրալիա,
Ֆրանսիա – Լեհաստան,
Անգլիա – Սենեգալ,
Ճապոնիա – Խորվաթիա,
Բրազիլիա – Հարավային Կորեա,
Մարոկկո – Իսպանիա,
Պորտուգալիա – Շվեյցարիա։

Նշենք, որ 1/8 եզրափակիչ խաղերը կանցկացվեն դեկտեմբերի 3-6-ը։ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Այսօր Երևանի ժամանակով ժամը 19։00-ին տեղի կունենան Նիդերլանդներ – ԱՄՆ իսկ 23։00-ին՝ Արգենտինա – Ավստրալիա հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում