«Մենք ունենք ամուր բանակ և համապատասխան քայլերի կդիմենք». Նախագահը՝ երեք զինծառայողների սպանության մասին

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակիչների հետ հանադիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է այս գիշեր Տավուշի մարզում տեղի ունեցած  միջադեպին, որի արդյունքում ադրբեջանական կրակոցներից զոհվել են երեք զինծառոյղներ:

«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, և մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով»,-շեշտել է նախագահը:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ կատարվածի պատասխանն անխուսափելի է. «Մենք ունենք ամուր բանակ և համապատասխան քայլերի կդիմենք: Չեմ կարծում, որ մեր երկրում որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում