«Դեպի հայրենիք»․ հիփոթեքային վարկ՝ ոչ ռեզիդենտ անձանց համար

«Դեպի հայրենիք»․ հիփոթեքային վարկ՝ ոչ ռեզիդենտ անձանց համար

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է «Դեպի հայրենիք» հիփոթեքային վարկ՝ Հայաստանում տուն ձեռք բերելու և սեփական անկյունը ստեղծելու համար։

Ֆինանսավորումը նախատեսված է ոչ ռեզիդենտ անձանց համար։ Բանկը կտրամադրի միջոցներ ձեռք բերվող բնակարանի արժեքի մինչև 70%-ի չափով, իսկ առաջարկից օգտվել ցանկացողները կտնտեսեն ժամանակ ու գումար և կստանան պատրաստի տուն՝ ամսական վարձավճարի արժեքով:

Նման առաջարկով Բանկի նպատակն է խրախուսել արտերկրում ապրող հայերին պահպանել կապը հայրենիքի հետ և այդպիսով ավելի մոտ լինել այն ամենին, ինչն ամենաշատն են կարոտում, լինի դա երեկոյան զբոսանքը սիրելի մարդկանց հետ, համեղ ուտեստները, թե ջերմ միջավայրը։

«Դեպի հայրենիք» հիփոթեքային վարկի հայտերը կարելի է ներկայացնել նաև արտերկրից` առցանց տարբերակով։ Ֆինանսավորման մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում