Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հայտնի կդառնան 1/4 եզրափակչի վերջին երկու երկրների հավաքականները։
Ժամը 19։00՝ Մարոկկո – Իսպանիա
Ժամը 23:00՝ Պորտուգալիա – Շվեյցարիա
Նախօրեին կայացած հանդիպումներում հաղթանակ են տարել Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները, որոնք 1/4 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ։ Նշենք, որ երկու այս երկրների հավաքականներից բացի 1/4 եզրափակիչ են դուրս եկել նաև Նիդերլանդները, Արգենտինան, Անգլիան և Ֆրանսիան։