Բաքվում առաջարկում են Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը
Նմանատիպ
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու առաջարկով է հանդես եկել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ջահիդ Օրուջը։ Պատգամավորի խոսքերով, բանակցություններն արտաքին միջամտություննից և ինտրիգներից պաշտպանելու այլ միջոց չկա։ Սակայն վերջինս չի հստակեցրել, թե ով է փորձում միջամտել գործընթացին։
«Պրահայից կամ Սոչիից ավելի մոտ և անվտանգ են Բաքուն, Երևանն ու Անկարան։ Երեք երկրների մայրաքաղաքներում Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը միակ ելքն է։ Ազգերը չեն կարող հավերժ ապրել պատերազմական և թշնամական վիճակում»,- փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները պատգամավորի խոսքերը։
Նշենք, որ հայկական կողմից էլ տեղեկացնում են այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչ տարեվերջ։ «Ինչ վերաբերում է երկրների ղեկավարերի կամ արտաքին գործերի նախարարների մակարդկավով հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, այո, չի կարելի բացառել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Աղաջանյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանքն են հայկական կողմի առաջարկների։
«Այսինքն, կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ փաստաթղթի կամ առաջարկների։ Կարծում եմ՝ «փաստաթուղթ» սխալ է անվանել։ Քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո՛, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»,-ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում