Ֆուտբոլի ԱԱ – Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի ԱԱ – Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ տեղի են ունեցել 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները՝ Մարոկկոյի հավաքականը մրցում էր Իսպանիայի հետ, իսկ Պորտուգալիան՝ Շվեյցարիայի։

Մարոկկո-Իսպանիա հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչոքիով, սակայն խաղի վերջում նշանակված 11 մետրանոցներում Մարոկկոյի ֆուտբոլիստները պարզապես փայլեցին՝ դուրս թողելով Իսպանիային աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարից։

Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումն ավարտվե է խոշոր 6։1 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։

Այսպիսով Ֆուտբոլի ԱԱ 1/4 եզրափակչկում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը՝

Նիդերլանդներ – Արգենտինա

Խորվատիա – Բրազիլիա

Անգլիա – Ֆրանսիա

Մարոկկո – Պորտուգալիա

Հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին և 10-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում